ՈՒկրաինան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո. Սուրեն Սաղաթելյան

Հոկտեմբերի 25-ին ՈՒկրաինայում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (որոշ վայրերում կայանալու է ընտրությունների երկրորդ փուլ, որը նախատեսված է նոյեմբերի 15-ին): Այս ընտրությունները ՈՒկրաինայի քաղաքական կյանքում կարևոր նշանակություն ունեցան, քանի որ ուկրաինացի ընտրողին հնարավորություն տրվեց իր վերաբերմունքն արտահայտել հեղափոխությունից հետո ազդեցիկ դարձած քաղաքական ուժերի հանդեպ և գնահատական տալ նրանց գործունեությանը: Ընտրությունների արդյունքների և ՈՒկրաինայում առկա իրավիճակի մասին զրուցել ենք ընտրությունների գծով փորձագետ, Թրանսփերենսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանի հետ:

Advertisements

Ի՞նչ է կատարվում Կիևում. լրագրող Արթուր Պապյանը “Մայդանի” մասին

Այս օրերին  թեժացել է իրավիճակը ՈՒկրաինայում: Նախորդ տարվա նոյեմբերից սկսված զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են, և առճակատումը, կարծես, մտել է նոր փուլ. Կիևի փողոցներում իրական մարտեր են ընթանում ցուցարարների և իրավապահների, մասնավորապես հատուկ նշանակության “Բերկուտ” ջոկատի միջև: Վերջին բախումների անմիջական շարժառիթը դարձավ Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրենքների փաթեթը, որը խիստ սահմանափակում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Այս քայլն ընդդիմությունը գնահատեց իբրև ՈՒկրաինայում բռնապետություն հաստատելու փորձ, նոր օրենքների փաթեթը նաև խստորեն քննադատեց քաղաքացիական հասարակությունը: Ցավոք, բախումների արդյունքում արդեն կան մարդկային զոհեր, ընդ որում զոհերից մեկն է ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանը:

ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցում ենք լրագրող Արթուր Պապյանի հետ

ՈՒկրաինան ի վերջո կստորագրի ասոցացման համաձայնագիրը. լիտվացի քաղաքագետ Մ. Լաուրինավիչիուսը ՈՒկրաինիայի, Հայաստանի և Արևելյան Գործընկերության մասին

Վիլնյուսի գագաթաժողովից հետո Արևելյան Գործընկերության շրջանակներում ստեղծվել է նոր իրավիճակ: Եթե նախկինում գործընկերության երկրները, բացառությամբ Ադրբեջանի և Բելառուսի, շատ թե քիչ համընթաց էին քայլում եվրաինտեգրման ճանապաևհին, այժմ կարծես ձևավորվել է հստակ առաջատարների խումբ` ի դեմս Վրաստանի և Մոլդովայի: Առայժմ անորոշ է ՈՒկրաինայի դիրքորոշումը, այն հավանաբար կհստակեցվի, երբ կավարտվի ներկայիս քաղաքական ճգնաժամն այդ երկրում: Իսկ Հայաստանն այլևս, կարծես թե, դասվում է այն երկրների թվին, որոնք շահագրգռված չեն եվրաինտեգրման խորացմամբ և իրենց ապագան տեսնում են այլ ձևաչափերի մեջ:

Համենայն դեպս, այդ կարծիքին է լիտվացի քաղաքագետ, Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մարիուս Լաուրինավիչիուսը: Նա գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ինքնըստինքյան նշանակում է, որ Հայաստանի առջև այլևս փակ է եվրաինտեգրման ճանապարհը, ոչ թե այն պատճառով, որ ԵՄ-ն Հայաստանից “նեղացել է”, այլ որովհետև ԵՄ հետ Հայաստանի ինտեգրումը ենթադրում է օրենսդրության ներդաշնակեցում, ինչն անհնարին է Մաքսային միությանն անդամակցելու պարագայում: Այնուամենայնիվ, կարծում է Լաուրինավիչիուսը, դա չի նշանակում, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը կդադարեցվի, և Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ “Արևելյան Գործընկերության” ծրագրից. պարզապես պետք է գտնվի համագործակցության նոր ձևաչափ: Ինչ վերաբերում է ՈՒկրաինային, վերլուծաբանի կարծիքով, ասոցացման պայմանագրի ստորագրումն ընդամենը ժամանակի հարց է:

Կյանքը Վիլնյուսից հետո. քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյան

Վերջապես տեղի ունեցավ Վիլնյուսի գագաթաժողովը, որն այդքան շատ քննարկումների թեմա էր դարձել անցած ամիսների ընթացքում : Տրվեցին շատ հարցերի պատասխաններ, բայց նաև առաջացան նոր հարցեր: Ակնհայտ է, որ Արևելյան Գործընկերության հետ կապված ԵՄ ծրագրերը հանդիպեցին որոշակի դիմադրության և, ասենք այսպես, ամբողջապես չիրականացան, գոնե այս փուլում: Ո՞րոնք էին էր դրա պատճառները: Արդյո՞ք հնարավոր էր այլ ելք: Ի՞նչ ուղղությամբ են զարգանալու գործընթացները Վիլնյուսից հետո:

Հայաստանում ևս չեն դադարում վեճերը այս գործընթացների մեջ Հայաստանի տեղի շուրջ: Արդյո՞ք ճիշտ էր Հայաստանի իշխանությունների որոշումը: Արդյո՞ք կար այս որոշման այլընտրանքը: Ի՞նչ կարող են անել այս իրավիճակում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և ընդհանրապես ակտիվ քաղաքացիները: Այս հարցերի շուրջ առկա են ամենատարբեր մոտեցումները: Մեր վիդեո-բլոգում իր տեսակետն է ներկայացնում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: