Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Եվրոպական կառույցները. Արտակ Այունց

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղին վերաբերող զեկույցի ընդունումը առիթ դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության մասին բուռն քննարկումների համար: Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերի պատրաստած զեկույցը, ինչպես բազմիցս նշվել է, խիստ միակողմանի է և պարունակում է հայկական կողմի համար անընդունելի մի շարք դրույթներ: Այս կապակցությամբ առաջանում են մի շարք հարցեր: Ինչու՞ հնարավոր դարձավ այսպիսի զեկույցի ընդունումը: Արդյո՞ք դեռևս հնարավորություն կա զեկույցի մեջ փոփոխություն մտցնել: Եվ ի վերջո, արդյո՞ք մենք կարողանում ենք ճիշտ ներկայացնել մեր ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված մեր դիրքորոշումները եվրոպական կառույցների հետ աշխատելիս: Այս ամենի մասին զրուցել ենք կոնֆլիկտաբան Արտակ Այունցի հետ:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ասամբլեա` ի՞`նչ սպասելիքներ ունենք. Հայկուհի Հարությունյան

Մի քանի օր անց Կիևում իր աշխատանքը կսկսի ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի յոթերորդ ամենամյա ասամբլեան, որին կմասնակցեն Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ: Այսօր, երբ  պետական մակարդակով Հայաստան-ԵՄ համագործակցության հնարավորությունները որոշ չափով սահմանափակված են` պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններով, առավել կարևոր է դառնում քաղաքացիական հասարակության դերը ԱլԳ ձևաչափով համագործակցությունը շարունակելու գործում: Այն մասին, թե ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկյացուցիչները Քաղաքացիական հասարակության ֆորումի ասամբլեայից, զրուցում ենք <<Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների>> ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:

Ահաբեկչությունը որպես մարտահրավեր ԵՄ քաղաքականության համար. Արտակ Այունց

Երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցավ զարհուրելի ահաբեկչական հարձակումների մի շարք, որին զոհ գնացին հարյուրավոր մարդիկ: Ահաբեկչական գործողություններ տեղի ունեցան նաև Լիբանանում և Իրաքում: Այս ոճրագործությունների շարքը կապում են <<Իսլամական պետություն>> ահաբեկչական կազմակերպության հետ: Եթե երեկ տեղի ունեցածին գումարենք նաև ռուսաստանյան ինքնաթիռի կործանումը Եգիպտոսում, որն ամենայն հավանականությամբ ևս ահաբեկչության արդյունք էր, պարզ է դառնում, որ ահաբեկչության այս ալիքը աննախադեպ մի մարտահրավեր է Եվրոպայի համար: Թերևս այս սպառնալիքը կարելի է համեմատել միայն դարի սկզբին  Ալ-Քաիդայի ձեռնարկած հարձակումների հետ: Այն մասին, թե ինպես Արևմուտքը, մասնավորապես ԵՄ-ը կարձագանքի այս իրադարձություններին, և ինչ հետևանքներ այս ամենը կարող է ունենալ մեր տարածաշրջանի համար, զրուցել ենք կոնֆլիկտաբան Արտակ Այունցի հետ:

ՈՒկրաինան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո. Սուրեն Սաղաթելյան

Հոկտեմբերի 25-ին ՈՒկրաինայում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (որոշ վայրերում կայանալու է ընտրությունների երկրորդ փուլ, որը նախատեսված է նոյեմբերի 15-ին): Այս ընտրությունները ՈՒկրաինայի քաղաքական կյանքում կարևոր նշանակություն ունեցան, քանի որ ուկրաինացի ընտրողին հնարավորություն տրվեց իր վերաբերմունքն արտահայտել հեղափոխությունից հետո ազդեցիկ դարձած քաղաքական ուժերի հանդեպ և գնահատական տալ նրանց գործունեությանը: Ընտրությունների արդյունքների և ՈՒկրաինայում առկա իրավիճակի մասին զրուցել ենք ընտրությունների գծով փորձագետ, Թրանսփերենսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանի հետ:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում և դրանց հետևանքները Թուրքիա-ԵՄ հարաբերությունենր համար. Անդրանիկ Իսպիրյան

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հառակակ կանխատեսումների, Էրդողանի <<Արդարություն և զարգացում>> կուսակցությունը, ստացավ ձայների 49.5 տոկոսը, ինչը բավարար է խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու համար: Այս արդյունքը նշանակում է, որ վերջին տարիներին Թուրքիայում արձանագրված ավտորիտար միտումները կարող են խորանալ, իսկ ներքին քաղաքական իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, հատկապես երկրի քրդաբնակ հատվածում: Մյուս կողմից, Սիրիայի ճգնաժամը, մասնավորապես փախստականների խնդրի լուծման անհրաժեշտությունը հանգեցրել են որոշակի ջերմացման Թուրքիա-ԵՄ հարաբերություններում, որոնք վերջին տարիներին բավականին լարված էին: Ի՞նչ զարգացումներ են սպասվում Թուրքիայում և ինչպե՞ս դրանք կանդրադառնան ԵՄ-Թուրքիա հարաբերությունների, և հայ-թուրքական հարաբերությունների վրա: Արդյո՞ք ներկա իրավիճակում Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությունները հնարավորություն ունեն ազդելու իրավիճակի վրա: Այս ամենի մասին զրուցել ենք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

Հայաստան-ԵՄ հարաբերությունները և քաղաքացիական հասարակությունը. Միքայել Հովհաննիսյան

Հայաստանի և ԵՄ միջև վերսկսվել են բանակցությունները շրջանակային փաստաթղթի շուրջ: Արդյո՞ք այս հանգամանքը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Կարող է արդյո՞ք քաղաքացիական հասարակությունն օգտագործել այս գործընթացը բարեփոխումների օրակարգը առաջ մղելու համար: Այդ մասին զրուցել ենք Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Միքայել Հովհաննիսյանի հետ:

Փախստականները և Եվրոպան. Աղավնի Հարությունյան

Այսօր Եվրոպայում թերևս ամենաքննարկվող թեման է փախստականների ներհոսքի նոր ալիքը` հիմնականում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկներից: Սովորաբար այս ճգնաժամը կապում են Սիրիայում քաղաքացիական պատերազմի թեժացման հետ, բայց փախստականներ գալիս են նաև Աֆղանստանից, Լիբիայից, Սոմալիից և այլ երկրներից: Փախստականների ներհոսքն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել մի շարք եվրոպական երկրներում: Այն մասին, թե ինչպես է Եվրոպան արձագանքում նոր ճգնաժամին, զրուցել ենք լրագրող, “Ազգ” օրաթերթի վերլուծաբան Աղավնի Հարությունյանի հետ: