Փախստականները և Եվրոպան. Աղավնի Հարությունյան

Այսօր Եվրոպայում թերևս ամենաքննարկվող թեման է փախստականների ներհոսքի նոր ալիքը` հիմնականում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկներից: Սովորաբար այս ճգնաժամը կապում են Սիրիայում քաղաքացիական պատերազմի թեժացման հետ, բայց փախստականներ գալիս են նաև Աֆղանստանից, Լիբիայից, Սոմալիից և այլ երկրներից: Փախստականների ներհոսքն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել մի շարք եվրոպական երկրներում: Այն մասին, թե ինչպես է Եվրոպան արձագանքում նոր ճգնաժամին, զրուցել ենք լրագրող, “Ազգ” օրաթերթի վերլուծաբան Աղավնի Հարությունյանի հետ:

Advertisements

Ինչո՞ւ է Ադրբեջանը գժտվել Արևմուտքի հետ. Անժելա Էլիբեգովա

Նոյեմբերի մեկին Ադրբեջանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրությունները կանցնեն բավականին յուրահատուկ պայմաններում:  Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում առկա է աննախադեպ լարվածության, միաժամանակ նկատվում է որոշակի մերձեցում Ռուսաստանի հետ: Նոր իրավիճակ է նաև Ադրբեջանի ներսում. մի կողմից` ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը գրեթե ամբողջապես ջախջախված են քաղաքական բռնաճնշումների հետևանքով, մյուս կողմից` առկա են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ: Այն մասին, թե ինչ կարելի է սպասել այս ընտրություններից, և ինչով են պայմանավորված Ադրբեջան-Արևմուտք հարաբերություններում առկա խնդիրները, զրուցել ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ:

Հ.Գ. Երբ հարցազրույցն արդեն տեսագրված էր, հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է, իսկ, ըստ որոշ տեղեկությունների, նաև ձերբակալվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը: Թերևս, սա ևս մեկ վկայություն է, որ, չնայած ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը փաստորեն չեզոքացվել են, Ադրբեջանի իշխանությունն այսօրվա իրավիճակում լուրջ վտանգներ է տեսնում իր համար:

Արդյո՞ք ԵՄ-ը փոխում է իր քաղաքականություը Բելառուսի նկատմամբ. Արտակ Կիրակոսյան

Հոկտեմբերի 11-ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ: Ինչպես և սպասվում էր, հաղթանակ տարավ, արդեն հինգերորդ անգամ, գործող նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն: Գրեթե միաժամանակ ԵՄ հայտարարեց, որ Բելառուսի նկատմամբ գործող պատժամիջոցները ժամանակավորապես կասեցվում են: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԵՄ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ փոխվում է: Եթե այո, արդյո՞ք այս փոփոխությունը կապված է նոր կայացած ընտրությունների հետ: Եվ ինպիսի՞ դասեր կարող ենք մենք քաղել նրանից, ինչ տեղի է ունենում Բելառուսում:

Այս ամենի շուրջ զրուցել ենք Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտ ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանի հետ:

Ինչ կարելի է սպասել Հայաստան-ԵՄ բանակցություններից. Ռուբեն Մեհրաբյան

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ նոր բանակցությունների համար մանդատ է ստացել ԵՄ արտաքին գործերի խորհրդից: Ի՞նչ կարելի է սպասել այդ բանակցություններից: Ի՞նչպիսի փաստաթուղթ կստորագրվի այս բանակցությունների արդյունքում: Ո՞րն է Հայաստան-ԵՄ համագործակցության հնարավոր շրջանակն այսօր` հաշվի առնելով, որ Հայաստանն արդեն դարձել է Եվրասիական Տնտեսական Միության անդամ, իսկ ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում առկա են լուրջ խնդիրներ:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: