Ինչ նպատակ են հետապնդում սահմանադրական փոփոխությունները. Լուսինե Հակոբյան

Շարունակվում են քննարկումները սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ: Մի կողմից իշխանությունն իրականացնում է քննարկումներ մի շարք քաղաքական ուժերի հետ և ներկայացնում է այդ քննարկումներն իբրև ապացույց, որ սահմանադրության բարեփոխման գործընթացը ժողովրդավարական է: Մյուս կողմից քաղաքական որոշ ուժեր և քաղաքացիական ակտիվիստներ հայտարարում են, որ սահմանադրության փոփոխման իրական նպատակը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրությունն է, և խոստանում են պայքարել սահմանադրության փոփոխության դեմ: Որո՞նք են սահմանադրության փոփոխման գործընթացը իրական նպատակները: Ինչպե՞ս այդ գործընթացին կարձագանքեն եվրոպական կառույցները: Եվ ինչպե՞ս պետք է այս իրավիճակում կողմնորոշվի քաղաքացիական հասարակությունը: Այդ հարցերի շուրջ զրուցել ենք իրավագետ Լուսինե Հակոբյանի հետ:

Advertisements

ԵՄ-Ռուսաստան տնտեսական հարաբերությունները և Հայաստանը. Վահագն Ղազարյան

Վերջին ամիսների ընթացքում ետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում Ռուսաստանում և Եվրասիական Տնտեսական Միության այլ երկրներում ի հայտ են եկել տնտեսական բավականին լուրջ խնդիրներ: Այդ խնդիրները, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված են նաև Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի, մասնավորապես ԵՄ կողմից մտցված պատժամիջոցների և Ռուսաստանի հակա-պատժամիջոցների առկայությամբ: Պատժամիջոցների այս <<պատերազմի>> ազդեցությունն զգացվում է ամբողջ հետխորհրդային տարածությունում: Չնայած Հայաստանը, ինչպես և ԵՏՄ այլ երկրներ, ձևական առումով այդ պատժամիջոցների հետ որևէ առնչություն չունի, սակայն ակնհայտ է, որ, լինելով Ռուաստանի հետ միևնույն տնտեսական գոտու մեջ, Հայաստանը չի կարող անմասն մնալ <<պատժամիջոցների պատերազմի>> հետևանքներից: Այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Ռուսաստան-ԵՄ հարաբերություններում առկա այս երևույթները Հայաստանի տնտեսության վրա, զրուցել ենք տնտեսական հարցերով փորձագետ Վահագն Ղազարյանի հետ: