Իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսություն` արդյո՞ք Հայաստանում այն հնարավոր է. Գեղամ Բաղդասարյան

Զարգացած ժողովրդավարական երկրներում քաղաքացիական հասարակությունը լուրջ մասնակցություն է ունենում իշխանությունների կողմից որոշումների ընդունման գործընթացում: Այդպիսի երկրներում կան իշխանության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության արդյունավետ աշխատող մոդելներ: Արդյո՞ք այդպիսի երկխոսություն առկա է Հայաստանում: Մի կողմից պարզ է, որ այդ առումով Հայաստանը դեռևս բավականին հեռու է երկխոսության այն մոդելներից, որոնք առկա են զարգացած ժողովրդավարական երկրներում: Մյուս կողմից, ակնհայտ է նաև, որ Հայաստանում իշխանությունները հաճախ այս կամ այն չափով ստիպված են լինում հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը: Հայաստանում իշխանությունների և քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների և նրանց միջև արդյունավետ երկխոսության ապահովման պայմանների մասին վերջերս հետազոտություն են իրականացրել Երեւանի մամուլի ակումբը եւ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարությունը՝ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ (հետազոտության արդյունքներն այժմ ամփոփման փուլում են): Հետազատության մեջ քննարկվող խնդիրների մասին զրուցել ենք լրագրող Գեղամ Բաղդասարյանի հետ:

Advertisements

Ռիգայից հետո` իրական հնարավորություններ, թե՞ իմիտացիոն գործընթաց. Զարուհի Հովհաննիսյան

Ռիգայի գագաթնաժողովի ավարտից հետո Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարծես թե սկսվել է նոր փուլ: Այն հնարավորությունները, որոնք 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո փակ էին թվում, այսօր կարծես նորից սկսում են քննարկվել: Ճիշտ է, ակնհայտ է, որ քանի որ ՀՀ-ը արդեն Եվրասիական Տնտեսական Միության անդամ է, զուտ տեխնիկապես անհնար է խոսել հարաբերությունների այն ծավալի մասին, որը նախատեսվում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալով: Սակայն, ակնհայտ է, որ, այնուամենայնիվ, կան որոշակի հեռանկարներ ԵՄ-Հայաստան համագործակցության համար, և ԵՄ-ը պատրաստ է “երկրորդ շանս” տալ Հայաստանին: Մյուս կողմից ՈՒկրաինայի ճգնաժամի և լարված ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների պայմաններում այնքան էլ պարզ չէ, ինչպես հնչում են կոչեր` վերաիմաստավորել ԱլԳ, և բնականաբար, պետք է վերաիմաստավորվի նաև Հայաստանի դերը այդ ծրագրում: Այն մասին, թե ինչ հնարավորություններ և վտանգներ է պարունակում այս իրավիճակը Հայաստանի համար, զրուցել ենք հրապարակախոս ԶարուհիՀովհաննիսյանի հետ: