Արդյո՞ք Եվրամիությունը ձգտում է մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Նվարդ Մանասյան

Մի քանի օրից` մայիսի 21-22-ին, Ռիգայում տեղի կունենա Արևելյան Գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի ընթացքում, ի թիվս, այլ հանդիպումների, նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից: Արդյո՞ք Արևելյան Գործընկերության ձևաչափը, որին մասնակցում են թե’ Հայաստանը, թե’ Ադրբեջանը, դառնալու է ևս մեկ հարթակ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող քննարկումների համար: Վերջապես, արդյո՞ք Եվրամիությունը ձգտում է ավելի ակտիվորեն ընդգրկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, և արդյո՞ք տիրապետում է դրա համար անրաժեշտ ռեսուրսների: Այս ամենի մասին զրուցել ենք քաղաքագետ Նվարդ Մանասյանի հետ:

ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները և մայիսի 9-ի տոնակատարությունների քաղաքական ենթատեքստը. Անուշ Սեդրակյան

Վերջին շաբաթների ընթացքում երկու անգամ ականատես դարձանք իրավիճակների, երբ պատմական իրադարձությունները կարևոր նշանակություն են ստանում միջազգային քաղաքականության համատեքստում: Առաջին դեպքը Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված իրադարձություններն էին, երբ զուգահեռաբար տեղի էին ունենում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Հայաստանում և Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումը` Թուրքիայում: Վերջինս ակնհայտորեն կազմակերպվել էր Հայոց Ցեղասպանությունից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով: Մի շարք երկրների առաջնորդներ հայտնվեցին բարդ ընտրության առջև` որ միջոցառումը այցելել, և արդյունքում Թուրքիայում կազմակերպված միջոցառումը հակառակ արդյունքն ունեցավ` ավելի նպաստելով Ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ ծավալված քննարկումներին:

Մյուս պատմական իրադարձությունը, որն այսօր ձեռք է բերել քաղաքական ենթատեքստ, Երկրորդ Աշխարհամարտում նացիստական Գերմանիայի պարտութունն է, որի յոթանասունամյակը ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում նշվում է մայիսի 8-ին, իսկ նախկին ԽՍՀՄ պետություններում` մայիսի 9-ին: Այս անգամ, ՈՒկրաինայի ճգնաժամի և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրման համատեքստում, հատուկ կարևորություն ստացավ Մոսկվայում տեղի ունացած տոնակատարությունը: Այն մասին, թե համաշխարհային առաջնորդներից ովքեր մասնակցեցին և ովքեր չմասնակցեցին տոնակատարությանը, ինչպես նաև այն մասին, թե որն է այս ամենի նշանակությունը մեր երկրի և տարածաշրջանի համար, զրուցել ենք քաղաքական փորձագետ Անուշ Սեդրակյանի հետ: