Ի՞նչու ենք դեմ. “Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին” ֆեյսբուքյան խմբի անդամ Դավիթ Մանուկյան

Ավարտվող տարին նշանավորվեց բազմաթիվ նախաձեռնություններով և շարժումներով, որոնք հիմնականում բողոքում էին իշխանությունների այս կամ այն քայլի դեմ: Ակիտիվիստների խմբերն իրենց դժգոհությունն էին արտահայտում  ամենատարբեր հարցերի շուրջ՝ քաղաքաշինական խնդիրներից մինչև արտաքին քաղաքականություն: Սակայն, այսպիսի նախաձեռնություններն ու շարժումները հաճախ չէ, որ ստիպում են իշխանությանը փոխել արդեն իսկ կայացված որոշումը: Այս առումով առանձնանում են այն նախաձեռնությունները, որոնք առնչվում են կոնկրետ սոցիալ-տնտեսական խնդիրների: Այսպես, անցյալ տարվա հաջողության հասած շարժումներից էր “վճարում ենք 100 դրամ” շարժումը, որն ստիպեց Երևանի քաղաքապետարանին հրաժարվել քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումից:

Այժմ ծավալվում է մեկ այլ շարժում, որը ևս բարձրացնում է սոցիալ-տնտեսական խնդիր: Սա այն շարժումն է, որը դեմ է կենսաթոշակային նոր համակարգին, ավելի ճիշտ նրա պարտադիր կուտակային բաղադրիչին: Այս շարժման մասնակիցները դեմ են, որ հունվարի 1-ից կիրառվի արդեն իսկ ընդունված այն օրենքը, ըստ որի 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք պարտադիր կերպով պետք է վճարեն իրենց անվանական աշատավարձի 5%-ը կենսաթոշակային կուտակային հիմնադրամին:

Ի՞նչու են երիտասարդ հայաստանցիներից շատերը դեմ այդ օրենքին: Ի՞նչպես են շարժման ակտիվիստները պատրաստվում պայքարել նոր օրենքի դեմ: Այդ մասին զրուցեցինք “Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին” ֆեյսբուքյան խմբի անդամ Դավիթ Մանուկյանի հետ:

Գազպրոմի կորպորատիվ շահը բարձր է դասվում ՀՀ սահմանադրությունից. տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը “գազային պայմանագրի” մասին

Թեև հայտարարվեց, որ “գազային” համաձայնագրերը վավերացվել են, կրքերը դրանց շուրջ շարունակում են բորբոքվել: Ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները շարունակում են պնդել, որ “գազային պայմանագիրը” նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ և պետք է ամեն գնով կասեցնել դրա իրականացումը: Իշխանությունը, բնականաբար, համաձայն չէ, և գտնում է, որ համաձայնության պայմանները թեև իդեալական չեն, բայց առկա իրավիճակում լավագույնն են, քանի որ Հայաստանն այլընտրանք չունի ռուսական գազին:

Ի՞նչպիսին է լինելու “գազային պայմանագրի” ճակատագիրը: Արդյո՞ք այն, ի վերջո, ուժի մեջ կմտնի: Ի՞նչ կնշանակի այդ համաձայնագրի կիրառումը Հայաստանի համար: Արդյո՞ք պայմանագրի շուրջ առկա մտավախություններն արդարացված են: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ:

Ինչով է զբաղվում քաղաքացիական հասարակության ֆորումը և ինչու է դա կարևոր. Նատալիա Յարաշևիչը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի մասին

Սովորաբար միջպետական համագործակցության ծրագրերում նախատեսվում է համագործակցություն կառավարությունների, որոշ դեպքերում նաև խորհրդարանների միջև, սակայն քաղաքացիական հասարակությունը հաճախ դուրս է մնում նման ձևաչափերից: Այս առումով ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագիրը, որի մասնակից է նաև Հայաստանը, բացառիկ է, քանի որ այս ծրագրի շրջանակներում լուրջ դեր է հատկացված քաղաքացիական հասարակությանը: Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որի իշխանությունները սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո հայտնվել են բավականին երկիմաստ վիճակում, քանի որ, մնալով ԱլԳ շրջանակներում,  Հայաստանը միաժամանակ ձգտում է դառնալ Մաքսային միության անդամ:  Այս պայմաններում, ինչպես ցույց է տալիս Բելառուսի փորձը, հատկապես մեծ կարևորություն է ստանում երկրի քաղաքացիական հասարակության դերը: Այս առումով շատ կարևոր է կարողանալ ճիշտ օգտագործել այն գործիքները, որոնք առկա են ԱլԳ շրջանակներում, և հատկապես այն ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակությունների համագործակցությունը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը:

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի գործունեության մասին զրոցում ենք Նատալիա Յարաշեվիչի՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի քարտուղարության տնօրենի հետ:

Ինչպես աշխատել Մաքսային միության պայմաններում՝ բելառուսական քաղաքացիական հասարակության փորձը. Վլադ Վյալիչկա

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը միշտ էլ աշխատել է բավականին բարդ պայմաններում, հատկապես եթե համեմատենք կայացած ժողովրդավարական երկրներում առկա պայմանների հետ: Սակայն, ետխորհրդային որոշ երկրների համեմատությամբ Հայաստանում իրավիճակը նախընտրելի էր: Այս առումով, Հայաստանի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը առաջացրել է որոշակի մտավախություններ: Բոլորին հայտնի է, որ Մաքսային միության երկրներում՝ Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների և ոչ-ֆորմալ ակտիվիստների գործունեության համար առկա են մեղմ ասած յուրահատուկ պայմաններ: Կա մտավախություն, որ այդ երկրների իշխանությունների “կոշտ” վերաբերմունքը քաղաքացիական հասարակության հանդեպ կարող է ազդել նաև ներհայաստանյան գործընթացների վրա, առավել ևս, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանությունների համար եվրոպական չափանիշներին համապատասխանելն այլևս առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիր չէ:

Այս առումով Հայաստանի քաղաքացիական հասարակության համար կարևոր է Մաքսային միության երկրների քաղաքացիական հասարակությունների փորձը: Հատկապես հետաքրքիր է Բելառուսի փորձը, քանի որ Բելառուսը, Մաքսային միության անդամ լինելով, միաժամանակ նաև Արևելյան Գործընկերության մասնակիցներից է: Բելառուսական քաղաքացիական հասարակության փորձի մասին զրուցեցինք “Եվրա-Բելառուս” միջազգային կոնսորցիումի ղեկավար Վլադ Վյալիչկայի հետ:

ՈՒկրաինան ի վերջո կստորագրի ասոցացման համաձայնագիրը. լիտվացի քաղաքագետ Մ. Լաուրինավիչիուսը ՈՒկրաինիայի, Հայաստանի և Արևելյան Գործընկերության մասին

Վիլնյուսի գագաթաժողովից հետո Արևելյան Գործընկերության շրջանակներում ստեղծվել է նոր իրավիճակ: Եթե նախկինում գործընկերության երկրները, բացառությամբ Ադրբեջանի և Բելառուսի, շատ թե քիչ համընթաց էին քայլում եվրաինտեգրման ճանապաևհին, այժմ կարծես ձևավորվել է հստակ առաջատարների խումբ` ի դեմս Վրաստանի և Մոլդովայի: Առայժմ անորոշ է ՈՒկրաինայի դիրքորոշումը, այն հավանաբար կհստակեցվի, երբ կավարտվի ներկայիս քաղաքական ճգնաժամն այդ երկրում: Իսկ Հայաստանն այլևս, կարծես թե, դասվում է այն երկրների թվին, որոնք շահագրգռված չեն եվրաինտեգրման խորացմամբ և իրենց ապագան տեսնում են այլ ձևաչափերի մեջ:

Համենայն դեպս, այդ կարծիքին է լիտվացի քաղաքագետ, Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մարիուս Լաուրինավիչիուսը: Նա գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ինքնըստինքյան նշանակում է, որ Հայաստանի առջև այլևս փակ է եվրաինտեգրման ճանապարհը, ոչ թե այն պատճառով, որ ԵՄ-ն Հայաստանից “նեղացել է”, այլ որովհետև ԵՄ հետ Հայաստանի ինտեգրումը ենթադրում է օրենսդրության ներդաշնակեցում, ինչն անհնարին է Մաքսային միությանն անդամակցելու պարագայում: Այնուամենայնիվ, կարծում է Լաուրինավիչիուսը, դա չի նշանակում, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը կդադարեցվի, և Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ “Արևելյան Գործընկերության” ծրագրից. պարզապես պետք է գտնվի համագործակցության նոր ձևաչափ: Ինչ վերաբերում է ՈՒկրաինային, վերլուծաբանի կարծիքով, ասոցացման պայմանագրի ստորագրումն ընդամենը ժամանակի հարց է:

Հայաստանին պետք չէ նոր Գյուլիստանի պայմանագիր, ո՜չ Ռուսաստանի, ո՜չ էլ Եվրոպայի հետ. քաղաքագետ Երվանդ Բոզոյան

Այս տարվա քաղաքական աշունը գրեթե համընկավ օրացույցային աշնան հետ. այն սկսվեց սեպտեմբերի երեքի հայտարարությամբ և ավարտվեց դեկտեմբերի երկուսի Վլադիմիր Պուտինի այցով: Նոյեմբերի վերջին էլ կայացավ Վիլնյուսի գագաթաժողովը և ակնհայտ դարձավ, որ Հայաստանի դեպքում “և՜,և՜ ” սկզբունքի իրականացման վերջին հույսերը հօդս ցնդեցին: Արդյո՞ք այս զարգացումներն անխուսափելի էին: Արդյո՞ք հնարավոր էր այլ ճանապարհ: Որքանո՞վ ճիշտ էր Հայաստանի վարած քաղաքականությունն այդ ժամանակահատվածում: Եվ ի՞նչ իրավիճակում է հայտնվել Հայաստանն այսօր, ի՞նչ նոր հնարավորություններ և վտանգներ են առաջ գալիս այս նոր իրավիճակում:

Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա իրավիճակի մասին իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: