Ի՞նչ է պահանջում “Վճարում ենք 100 դրամ” շարժումը. շարժման մասնակից Ռուզաննա Գրիգորյան

Չեն հանդարտվում կրքերը Երևանի քաղաքային տրանսպորտի շուրջ: Ակտիվիստները շարունակում են բողոքի ակցիաները քաղաքապետարանի առջև, ընդ որում արդեն իսկ գրանցվել են նաև բախումներ ոստիկանների հետ, որոնք սկսվեցին այն բանից հետո, երբ ակտիվիստները փորձեցին վրան տեղադրել քաղաքապետարանի շենքի առջև:

Միևնույն ժամանակ հանրությունը շարունակում է քննարկել քաղաքային տրանսպորտի խնդիրները: Քաղաքային իշխանությունը փորձում է հիմնավորել իր դիրքորոշումն` ասելով, որ առանց գնի բարձրացման հնարավոր չէ ունենալ քաղաքակիրթ տրանսպորտ: Քաղաքապետարանի քննադատները հակադարձում են, որ մինչ այժմ տրանսպորտի խնդիրների պատճառը եղել է ոչ թե գինը, այլ կառավարման արատավոր համակարգը. քաղաքի կյանքի կարևորագույն ոլորտներից մեկը հանձնված է մի խումբ մասնավոր գործարարների (որոնցից ոմանք նաև պաշտոնյաներ են), որոնց հանդեպ գրեթե գոյություն չունի հանրային վերահսկողություն: Արդյունքում “գծատերերը”, որոնք պնդում են, որ “աշխատում են վնասով”, ունեն գերշահույթ ստանալու հնարավորություն, իսկ քաղաքային տրանսպորտի ոլորտում որևէ դրական զարգացում գրեթե չի նկատվում:

Արդյո՞ք  “վճարում ենք 100 դրամ” շարժումը կկարողանա ինչ-որ բան փոխել այդ ոլորտում: Շարժման նպատակների մասին զրոցեցինք շարժման ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի հետ:

Advertisements

One thought on “Ի՞նչ է պահանջում “Վճարում ենք 100 դրամ” շարժումը. շարժման մասնակից Ռուզաննա Գրիգորյան

  1. Pingback: Ի՞նչու ենք դեմ. “Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին” ֆեյսբուքյան խմբի անդամ Դավիթ Մանուկյան | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Երևանի մամուլի ակումբի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s