Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը քաղաքացիական ակտիվիզմի, “հարյուրների հեղափոխության” և Մաշտոցի պուրակի շարժման մասին

Այն գործընթացը, որին սկիզբ դրվեց Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշմամբ, շարունակվում է: Թեև ուղեվարձի թանկացման որոշումը կասեցվեց, ակնհայտ է, որ քաղաքապետարանը դեռևս վերջնականապես չի հրաժարվել իր մտադրությունից և թանկացման հարցը մնում է օրակարգում: Մյուս կողմից, քաղաքացիական ակտիվիստները չեն դադարեցնում պայքարը: Այժմ այդ պայքարն ավելի ընդգրկուն է. դրվում է Երևանի քաղաքային տրանսպորտի կառավարման համակարգի բարեփոխման հարց: Առաջ է քաշվում նաև առանձին պաշտոնյաների պաշտոնանկության պահանջ, քննադատվում է քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի գործունեությունը: Փաստորեն, ակտիվիստներն այժմ դնում են քաղաքի կառավարման՝ ներկայումս առկա համակարգի արդյունավետության հարցը: Որոշ առումներով այս շարժումը կրկնում է ավելի վաղ ի հայտ եկած քաղաքացիական նախաձեռնություններն ու շարժումները (Մաշտոցի այգի, Մոսկվայի կինոթատրոնի ամառային դահլիճ, Թեղուտ և այլն), բայց առկա են նաև նոր տարրեր:

Այս քաղաքացիական շարժման առանձնահատկությունների և հեռանկարների մասին զրուցեցինք մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:

Advertisements

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան. երիտասարդությունը չի հաշտվում իրավիճակի հետ, իսկ ավագ սերունդը գնում է երիտասարդների հետևից

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Երևանում, բավականին անսովոր էր: Նախ, գների թանկացում՝ չնայած նրան, որ հնչել էին պաշտոնական հայտարարություններ, որ նման բան չի լինելու: Թեև ակնհայտ էր, որ այս որոշումը դրական արձագանք չի գտնելու հասարակության մեջ, թերևս քչերն էին սպասում, որ բողոքներն այդքան լայնատարած կարող են լինել: Թվում էր, թե Հայաստանում ձևավորվել է ակտիվիստների մի փոքր խումբ, որը մասնակցում է բոլոր բողոքի ակցիաներին՝ սկսած Փակ շուկայից մինչև Թեղուտ, իսկ հասարակության լայն շրջանակներ հիասթափված են և պատրաստ չեն մասնակցել քաղաքացիական որևէ շարժման: Պարզվեց, որ այդպես չէ. պայքարին միացան հարյուրավոր մարդիկ, այդ թվում երիտասարդներ, որոնցից շատերն առաջին անգամ էին մասնակցում որևէ քաղաքացիական շարժման: Էլ ավելի անսպասելի էր, որ բազմաթիվ “միջին խավի” ներկայացուցիչներ միացան շարժմանը և սկսեցին իրենց մեքենաներով անվճար տեղափոխել մարդկանց: Ընդ որում, նրանց թվում էին շոու-բիզնեսի և հեռուստատեսության ներկայացուցիչներ, որոնք նախկինում սովորաբար խուսափում էին քաղաքացիական կամ քաղաքական շարժումներին բացահայտ աջակցություն ցույց տալուց:

Վերջին օրերի իրադարձությունների մասին զրուցում ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Նրա կարծիքով, այս ամենը ցույց է տալիս, որ մեր հասարակության մեջ ձևավորվում է որոշակի խումբ, որն իր արժեքային համակարգով հակադրվում է այն արժեքային համակարգին, որի կրողն է ներկայիս իշխանությունը և օլիգարխիկ վերնախավը:

“Ազդակ” օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը Սիրիայում տիրող իրավիճակի, հայկական համայնքի և Եգիպտոսում իշխանափոխության մասին

Մինչ Հայաստանում հասարակության ուշադրությունը սևեռված է թանկացումների, Ռուսաստանի հայերի խնդիրների և հայ-ռուսական հարաբերությունների վրա, Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը:

Իրավիճակը Սիրիայում գնալով ավելի է բարդանում, թե’ խորացող ներքին բաժանումների, թե’ հակադիր շահեր ունեցող գերտերությունների և տարածաշրջանային ուժերի միջամտության արդյունքում: Հայերը, ինչպես և Սիրիայի մյուս փոքրամասնությունները, դարձել են պատանդ մի պայքարում, որը գնալով վերածվում է իսլամի տարբեր ուղղությունների միջև կրոնական հակամարտության. մի կողմից մեծ մասամբ սուննի ապստամբները, որոնց  համակրում են սուննի արաբական երկրները, ինչպես նաև Թուրքիան և Արևմուտքը, մյուսից`Ասադի վարչակարգը, որի հիմքը ալավի կրոնական ուղղության հետևորդներն են, և որին համակրում են շիա արաբները, Իրանը և Ռուսաստանը:

Իհարկե, այս պատկերը բավականին պարզեցված է. ընդդիմադիր ճամբարում կան տարբեր խմբեր` աշխարհիկ ազատականներից մինչև մոլեռանդ արմատականներ, իսկ իշխանական ճամբարում ալավիներից բացի կան շատ սուննիներ և այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, որոնք վախենում են, որ ընդդիմության հաղթանակը կնշանակի կրոնական մոլեռանդության հաղթանակ: Այս իրավիճակում հայ համայնքը կանգնած է բազում խնդիրների առջև, այդ թվում` Սիրիայի շատ վայրերում ֆիզիկական անվտանգության խնդիր կա:

Սիրիայում տիրող իրավիճակի և հայկական հանայնքի խնդիրների մասին զրուցում ենք Բեյրութի “Ազդակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: Անցյալ շաբաթ Շահան Գանտահարյանը ստացել էր Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ Միջին Արևելքի հայության խնդիրները լուսաբանելու համար:

Սոցիոլոգ Իզաբելլա Սարգսյանը Հրաչյա Հարությունյանի գործի մասին. Ռուսաստանում պետությունը նույնքան դաժան է վերաբերվում սեփական քաղաքացիներին

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ամենաքննարկվող թեման  դարձավ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը դարձավ ավտովթարի պատճառ, որին զոհ գնացին ավտոբուսի տասնութ ուղևոր:  Հայ հասարակության վրդովմունքի պատճառ դարձան այս գործով դատական նիստի լուսանկարները, որտեղ երևում է, որ Հարությույնյանը դատարանի դահլիճ էր բերվել խայտաբղետ կանացի խալաթով, ինչն ընկալվեց իբրև ռուս իրավապահների կողմից Հարությունյանին ստորացնելու փորձ: Զայրույթի առիթ դարձան նաև ռուսական ԶԼՄ-երի հրապարակումները, որոնցում կային անմեղության կանխավարկածը խախտող անպարկեշտ արտահայտություններ Հարությունյանի հասցեին, ինչպես նաև շեշտվում էր նրա ազգային պատկանելությունը: Ռուսական իշխանությունների և ԶԼՄ-երի արձագանքը քննադատության արժանացավ ոչ միայն Հայաստանում, այլև հենց Ռուսաստանում՝ ազատական կողմնորոշում ունեցող լրագրողների և լրատվամիջոցների կողմից:

Հրաչյա Հարությունյանի գործի և Հայաստանում այդ գործի ընկալումների մասին զրուցում ենք սոցիոլոգ Իզաբելա Սարգսյանի հետ:

Թոմ դե Վաալ. զենքի վաճառքը չի նշանակում, որ Ռուսաստանը դարձել է Ադրբեջանի դաշնակիցը

Այնքան էլ բազմաթիվ չեն արևմտյան ուսումնասիրողները, որոնք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին: Հակամարտությանն անդրադարձած փոքրաթիվ հեղինակներից է բրիտանացի լրագրող, ներկայումս Քարնեգի հիմնադրամի`Հարավային Կովկասի գծով փարձագետ Թոմ դե Վաալը: Նրա “Սև այգի” գիրքը ժամանակին մեծ աղմուկ առաջացրեց, Թոմ դե Վաալը արժանացավ բավականին լուրջ քննադատության, ընդ որում գրքի որոշ դրվագների համար նա քննադատվեց Հայաստանում, իսկ որոշ դրվագների համար նրան կողմնակալության մեջ մեղադրեցին Ադրբեջանում: Այժմ Թոմ դե Վաալը Երևանում է, նա հասարակությանը ներկայացնում է իր գրքի վերախմբագրված տարբերակը: Դե Վաալը նաև գրում է նոր գիրք՝ այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Մենք զրուցեցինք Թոմ դե Վաալի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ վերջին զարգացումների մասին: