Հավատանք, թե՞ չէ. Գայանե Ղազարյանը սոցիոլոգիական հարցումների և ընտրությունների մասին

Ժողովրդավարական երկրներում սոցիոլոգիական հարցումը կարևորագույն գործիք է, որը թույլ է տալիս հասկանալ հասարակության տրամադրությունները, և, մասնավորապես, թույլ է տալիս զգալի ճշգրտությամբ կանխատեսել ընտրությունների արդյունքները: Հայաստանում ևս ընտրությունների նախօրեին հրապարակվում են սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնք, որպես կանոն, կանխատեսում են այս կամ այն իշխանամետ քաղաքական ուժի հաղթանակը: Ընդդիմադիրները սովորաբար այդ հարցումների արդյունքները չեն ընդունում, բայց հետագայում ընտրությունների պաշտոնական արդյունքները, կարծես թե, հաստատում են հարցումների տվյալները: Սակայն, ընդդիմադիրներն ընտրություններից հետո էլ շարունակում են չընդունել հարցումների արդյունքները, իսկ այն որ հարցումների կանխատեսումները և ԿԸՀ-ի թվերը շատ թե քիչ համընկնում են, բացատրում են նրանով, որ այդ հարցումների տվյալները ևս կեղծվում են, ճիշտ այնպես, ինչպես, իրենց կարծիքով, կեղծվում են ընտրությունները:

Իրականում, թերևս, խնդիրն ավելի բարդ է: Անգամ, եթե մի կողմ դնենք հարցումների բարեխղճության հարցը, խիստ կասկածելի է, թե որքանով են հարցումներն ի զորու արտացոլել քաղաքացիների իրական տրամադրությունները Հայաստանի նման մի երկրում, որը չունի կայացած ժողովրդավարական քաղաքական համակարգ: Երբ չկա վստահություն սոցոիլոգի նկատմամբ և շատերը հրաժարվում են պատասխանել սոցիոլոգի հարցերին, անգամ ամենաբարեխիղճ հարցման արդյունքները կարող են դրվել կասկածի տակ: Հարց է առաջանում. ինչպե՞ս այդ դեպքում իմանալ մարդկանց իրական տրամադրությունները: Այս ամենի շուրջ զրուցեցինք սոցիոլոգ Գայանե Ղազարյանի հետ:

Advertisements

2 thoughts on “Հավատանք, թե՞ չէ. Գայանե Ղազարյանը սոցիոլոգիական հարցումների և ընտրությունների մասին

  1. Վերնագրում սխալներ ունեք: Չէ -չե, հարցական նշանն էլ սխալ է դրված: Շարունակեք ծանոթ բարեկամ խաղալ եւ անիծել մեր լեզվի հերը:

  2. Հարգելի Անի, սխալները նկատեցինք, ուղղեցինք, շնորհակալություն մեր ուշադրությունն այդ հանգամանքին հրավիրելու համար, նաև ցանկանում ենք ձեզ բարեկամաբար տեղեկացնել, որ պարտադիր չէ ձեր նկատողություններն ուղեկցել կոպիտ արտահայտություններով և անհիմն մեղադրանքներով, մենք առանց այդ էլ պատրաստ ենք ձեզ լսել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s