Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հաճախ մեղադրում են, որ նրանք ամեն ինչ սև գույներով են ներկայացնում, թացը չորին են խառնում, միայն բացասականն են նկատում, անտեսում են, որ ժողովրդավարություն միանգամից կառուցել հնարավոր չե, և ընդհանրապես խարխլում են հիմքերը:
Մեր վիդեո-բլոգի այս թողարկման մեջ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ցույց են տալիս, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս ի վիճակի են կոնստրուկտիվ դաշտում քննարկումներ վարել: Թեման բնականաբար ընտրություններն են:
Մեր փորձագետները կտրականապես մերժում են ընտրությունների ոչ մրցակցային լինելու մասին պնդումները, դատապարտում են վստահության պակասը պետական ինստիտուտների հանդեպ, հիշեցնում են, որ Մոսկվան մեկ օրում չի կառուցվել և հանդուրժողականության կոչ են անում:
Հ.Գ. Վիդեո բլոգի այս թողարկումը հումորային է, նրանում արտահայտված կարծիքները չեն համընկնում որևէ մեկի իրական տեսակետների հետ: